ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Հուլիսի 4-ին ԱԺ-ն կանցկացնի Սևանա լճին առնչվող հարցերով արտահերթ նիստ

    Հուլիսի 4-ին ԱԺ-ն կանցկացնի Սևանա լճին առնչվող հարցերով արտահերթ նիստ

    02.07.2017| 23:37
    Ազգային ժողովը կառավարության առաջարկով հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին արտահերթ նիստ կգումարի։
  • Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը

    Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը

    02.07.2017| 23:35
    Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը: Բողոքի ակցիան անվանվել է Not one day more («Ոչ մի օր ավելի»): Ակցիայի կազմակերպիչը The People’s Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել: Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի գլխավոր կառավարական շենքերի փողոց:
  • ԵԱՀԿ-ն առանց գլխավոր քարտուղարի

    ԵԱՀԿ-ն առանց գլխավոր քարտուղարի

    02.07.2017| 23:34
    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձր պաշտոններ հուլիսի 1-ից մնացել են թափուր, կառույցի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերի իրավահաջորդի հարցում:
  • Forbes. Հնդկաստանը ստեղծում է սեփական Մետաքսի ճանապարհը

    Forbes. Հնդկաստանը ստեղծում է սեփական Մետաքսի ճանապարհը

    02.07.2017| 23:34
    Մինչ Չինաստանը «շրջափակում է» Հնդկաստանին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի օգնությամբ, Հնդկաստանն ունի սեփական միջմայրցամաքային ծրագիրը՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք», որի նպատակը տրանսպորտային կապերի բարելավումն է Իրանի, Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ:
  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, Մերձավոր Արևելքը և Թուրքիան

    ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, Մերձավոր Արևելքը և Թուրքիան

    02.07.2017| 23:32
    Որոշ դիտորդներ, ովքեր ուշադրություն են դարձնում Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին և նրա հռետորաբանությանը, որը պահպանվել է ընտրություններում նրա հաղթանակից կարճ ժամանակ անց, հավատում էին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում մեղրամիս կլինի՝ գրում է թուրքական Hürriyet-ը:
  • Թաթարստանում վթարից 13 մարդ է մահացել

    Թաթարստանում վթարից 13 մարդ է մահացել

    02.07.2017| 23:29
    Թաթարստանում Սամարայից Իժևսկ ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարից 13 մարդ է մահացել, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավտբուսում եղել է 28 մարդ։ Վթարը եղել է վաղ առավոտյան։
  • «Երևան Քարտ» ծրագրում ներառված են նաև թանգարանները

    «Երևան Քարտ» ծրագրում ներառված են նաև թանգարանները

    02.07.2017| 12:36
    Օրերս մեկնարկած «Երևան Քարտ» ծրագրում ներառված են նաև համայնքային ենթակայության թանգարանները, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղին:
  • Tutti Frutti-ն Հայաստանում է

    Tutti Frutti-ն Հայաստանում է

    01.07.2017| 22:37
    Այսօր Երևանում բացվեց ամերիկյան հայտնի Tutti Frutti սառեցված յոգուրտների կետը, որը տարածաշրջանում և Հայաստանում առաջինն է: «Սա խորհրդանշում է գործընկերություն երկու առաջատար ընկերության՝ հայկական «Տաշիր գրուպի» և ամերիկյան Tutti Frutti-ի միջև»,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
  • Էստոնիան նախագահում է ԵՄ Խորհուրդը

    Էստոնիան նախագահում է ԵՄ Խորհուրդը

    01.07.2017| 22:35
    Էստոնիան հուլիսի 1-ին իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԵՄ Խորհրդի նախագահը, փոխանցում է DW.com-ը:
  • Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ

    Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ

    01.07.2017| 22:34
    ՀՀ Սահմանադրության 100-րդ և «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 10.00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: